Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Տուլարեմիայի դեպք. armeniamedicalcenter.am

Տուլարեմիայի դեպք. armeniamedicalcenter.am

Տավուշի մարզից մի երիտասարդ տղամարդ դիմել էր դիմածնոտային բաժին՝ լիմֆատիկ պարանոցային հանգույցի բավականին արտահայտված մեծացումով: Դիմածնոտային բաժնում կասկածել էին վարակի առկայություն և պացիենտին ուղեգրել են վարակաբանի մոտ` խորհրդատվության:

Պացիենտի մոտ գանգատները սկսել էր զարգանալ ամիսներ առաջ, և որի ընթացքում ունեցել էր ջերմության տատանումներ: Սովորաբար, պացիենտները բժշկի դիմում են, երբ կա ինքնազգացողության կտրուկ վատացոմ, հակառակ դեպքում փորձում են դիմանալ` տնային պայմաններում կիրառելով տարբեր միջոցներ:

Պացիենտի արյունն ուղարկվեց հետազոտության և հաստատվեց տուլարեմիա հիվանդությունը: Խորհուրդ տրվեց հետագա բուժումն իրականացնել Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Հիվանդը լավացումով դուրս գրվեց: Հետագայում, հետազոտման արդյունքում պարզվեց, որ այդ տարածքում մի քանի անձանց մոտ նույնպես ախտորոշվել է տուլարեմիա:

Եթե կա ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, գեղձերի մեծացում, պետք է անմիջապես դիմել բժշկի: Գեղձերի մեծացումը միշտ ինչ-որ լուրջ պատճառ ունի, հատկապես, եթե աստիճանաբար վիճակի վատացում է դիտվում:  Անհրաժեշտ է դիմել համապատասխան բուժհիմնարկ, պոլիկլինիկա:

Արմենիա բժշկական կենտրոնի վարակաբան Նաիրա Ծատուրյան

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ